ՀԱՅ | РУС | ENG

«Ավելիաց»  ՍՊԸ-ն իր ”Nayiri food” ապրանքանիշով մասնագիտացված է մրգային և բանջարեղենային պահածոների, չորացրած մրգերի և բանջարեղենների արտադրության մեջ:

Ընկերությունն առաջարկում է իր սպառողներին էկոլոգիապես մաքուր, 100 % բնական և հարուստ համային հատկանիշներով արտադրանք, որը չի պարունակում կոնսերվանտներ և ԳՄՕ:

Ողջ տեսականին արտադրվում է միայն Հայաստանում, մաքուր աղբյուրի ջրի օգտագործմամբ և բացառապես թարմ բաձրորակ մրգերից և բանջարեղեններից, որոնք իրենց մեջ են պարունակում հայկական արևի ջերմությունը:

Մեր ընկերությունը միշտ պատրաստ է նոր մտքերի համար` մնալով հավատարիմ արտադրության ավանդական հիմքերին:

Շնորհիվ մեր պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի, մենք շուկա ենք ներկայացնում արտադրանքների շարք, որոնք համապատասխանում են ամենախիստ պահանջներին:

Մենք հավատում ենք, որ ընդունելի է միայն լավագույնը: